Արքայական հարսանիք. Ռոմանովների ժառանգորդի պսակադրությունը Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ցարական տոհմի ժառանգ Գեորգի Ռոմանովի պսակադրության մեծ արարողությունը: Մեծ իշխանը և դիվանագետ Ռեբեկա Բետարինին ամուսնացել են Մոսկվայում, սակայն հիմնական տոնակատարությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Պսակադրության վայր է ընտրվել հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Իսակովյան տաճարը, որը հատուկ մի քանի ժամով փակել են բարձրաստիճան հյուրերի և ցարական տոհմի անդամների համար, որոնք Պետերբուրգ են ժամանել աշխարհի տարբեր քաղաքներից: Պսակադրությանը մասնակցել են ավելի քան 1500 հյուրեր:

Գեորգի Ռոմանովը տաճար է եկել դասական սև կոստյումով, իսկ Ռեբեկա Բետարինին ներկայացել է սպիտակ երկար զգեստով։

Իսակովյան տաճարում սիրահարները մատանիներ են փոխանակել և համբուրվել են։

Նշենք, որ Գեորգի Ռոմանովը Ռոմանովների ցարական տոհմի ժառանգն է։ Նա Մարիա Ռոմանովայի և պրուսական արքայազն Ֆրանց-Վիլհելմ Հոհենցոլերի որդին է։ Նրա մայրը Մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի թոռնուհին է: Երբ 1917-ին բոլշևիկները եկան իշխանության, Կիրիլ Վլադիմիրովիչն իրեն ցար հռչակեց, չնայած որ աքսորի մեջ էր։ Նա Նիկոլայ II-ի զարմիկն էր։