Բրիթնի Սփիրսը ցանկանում է նոր տուն գնել խնամակալության ժամկետի ավարտից հետո

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր փեսացու Սեմ Ասգարիի հետ մտադիր է նոր տուն գնել խնամակալության վերջնական չեղարկումից հետո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով TMZ պորտալին։

Սփիրսը հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալության ներքո է եղել 2008 թվականից։ Ամերիկյան դատարանը որոշել է աստղի հորը հեռացնել դստեր խնամակալությունից և նրան նշանակել ժամանակավոր փոխարինում: Հոր փոխարեն Բրիթնի Սփիրսի ունեցվածքը վերահսկելու է հաշվապահ Ջոն Իզաբելը։

«Բրիթնի Սփիրսը և նրա փեսան՝ Սեմ Ասգարին պատրաստ են սկսել իրենց նոր համատեղ կյանքը,  սակայն նրանք ցանկանում են դա անել նոր հարկի տակ և առանց խնամակալության սահմանափակումների»,- ասված է TMZ-ի հաղորդագրության մեջ։

Աղբյուրների խոսքով՝ իրենք պլանավորում են սպասել, թե երբ երգչուհին ամբողջությամբ կվերահսկի իր ֆինանսական միջոցները։

Միաժամանակ նշվում է, որ կոնկրետ տեղեկատվություններ այն վայրի մասին, որտեղ զույգը ցանկանում է տուն գնել, դեռ չկան։