«45 տարի միասին»․ Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության տարեդարձը

Աշոտ Ղազարյանի դուստրը՝ Մագան, հրապարակել է ծնողների համատեղ լուսանկարն ու նշել, որ նրանք ամուսնացած են արդեն 45 տարի։

Դերասանն ու կինը հիմա մենակ են ապրում, նրանց դուստրը՝ Մագան, ամուսնությունից հետո ապրում է Սոչիում, որդին՝ Արմանը, կնոջ և երեխաների հետ առանձին է ապրում, թեև հարևանությամբ: Թե՛ Աշոտ Ղազարյանը, թե՛ տիկին Մելանյան, շեշտում են, որ երիտասարդ զույգի համար շատ կարևոր է առանձին ապրելը: Իրենք երբեք չեն սրտնեղել այդ փաստից, հատկապես, որ մոտ են ապրում:

Դերասանը հարցազրույցներից մեկում նաև պատմել է, որ կինը դաշտային ծաղիկներ է սիրում, դրանցից ևս հաճախ նվիրում է նրան: Նրա համար շատ կարևոր է սիրելի մարդու կյանքը անակնկալներով ու ուրախ պահերով լցնելը․ «Ճիշտ սիրո մեջ կարևոր է իրար անակնկալներ մատուցելը: Երբ գիտեմ, որ հիմա բացելու է դուռն ու ուրախանա, ես էլ եմ ոգևորվում»: