Netflix-ի նոր սերիալի աստղը դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդներն ունեցող կորեացի դերասանուհին

Netflix-ի կորեական նոր սերիալից՝ «Squid Game»-ից հայտնի Jung Ho Yeon-ը դարձել է ինստագրամում ամենաշատ հետևորդներն ունեցող կորեացի դերասանուհին։

Հեռուստասերիալի հեռարձակումից հետո դերասանուհու հետևորդների թիվն անմիջապես կտրուկ աճել է։ Ընդամենը երկու շաբաթում նրա հետևորդների թիվը 400.000-ից դարձել է 13 մլն։

Նա հետևորդների թվով գերազանցեց նաև դերասանուհի Lee Sung Kyung-ին, որի հետևորդների թիվը 12.9 մլն է։ Հետևորդների թվով երրորդ դերասանուհին Song Hye Kyo-ն է, ով ունի 12 մլն հետևորդ։