«Venom»-ն առաջ է անցել «Dune»-ից և ռեկորդ սահմանել ռուսական կինովարձույթում

Սուպերհերոսական բլոկբաստեր «Venom 2»-ը (Venom: Let There Be Carnage) ռեկորդ է սահմանել ռուսական կինովարձույթում: Այս մասին հայտնում է «Бюллетень кинопрокатчика»-ը:

Ֆիլմի տոմսերի նախավաճառքը կազմել է 58 միլիոն ռուբլի: Այսպիսով, Marvel-ի նոր նախագիծը շրջանցել է Dune-ը (44 մլն ռուբլի) և Mortal Kombat-ը (23 մլն ռուբլի): Նշվում է, որ երկրորդ «Venom»-ը համաճարակի ժամանակահատվածի առաջին ֆիլմն է, որին հաջողվել է հասնել նախնական վաճառքի նման ցուցանիշների: