Սարիկ Անդրեասյանը նոր սերիալ կնկարահանի

Սարիկ Անդրեասյանը կնկարահանի սկոպինսկու մոլագարի մասին պատմող սերիալ: «Кинокомпания братьев Андреасян»-ը ձեռք է բերել Եկատերինա Մարտինովայի «Исповедь узницы подземелья» գրքի էկրանավորման իրավունքները:

2000 թվականին Վիկտոր Մոխովը, որը հայտնի է որպես Սկոպինսկու մոլագար, առևանգել է երկու աղջիկների և պահել նկուղում՝ 1312 օր: Նրանցից մեկը Եկատերինա Մարտինովան էր, որը մի քանի տարի անց գիրք է գրել իր ապրումների մասին:

«Եկատերինան անձամբ ինձ նամակ է գրել և ասալ, որ կցանկանար «Землетрясения»-ի և «Непрощенного»-ի հեղինակը էկրանավորի իր պատմությունը»,- մանրամասնել է Սարիկ Անդրեասյանը:

Սերիալի աշխատանքային անվանումն է «Несломленная»: Անդրեասյանի խոսքով՝ սյուժեն կկենտրոնանա ոչ թե մոլագարի պատմության, այլ աղջկա ճակատագրի վրա: Էկրանավորման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ դեռ մեզ սպասվում է Անդրեասյանի «Рынок шкур» սերիալը, որը հիմնված է սեքս-ծառայությունների ոլորտում աշխատող կանանց իրական պատմությունների վրա: