Հնարավոր է՝ չեղյալ հայտարարվի Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը

Հնարավոր է, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը չեղյալ հայտարարվի: Ըստ աղբյուրների՝ այս պահին ամուսնալուծության գործը «դադարեցված է»:

Նախորդ օրը Քիմին ու Քանյեին նկատել էին ընթրիքի ժամանակ: Հետո զույգը դուրս է եկել մեկ մեքենայով, որը վարում էր Ուեսթը, իսկ Քարդաշյանը նստած է եղել կողքին: Եվ այժմ Us Weekly-ի աղբյուրը հայտնում է, որ չնայած նրանք միասին չեն, սակայն Ուեսթը «դեռ իրեն համարում է Քիմի հետ», քանի որ նրանք ընտանիք ունեն: Insider-ը հավելել է, որ Քարդաշյանը կշարունակի մասնակցել Քանյեի նախագծերին, իսկ Քանյեն իր հերթին կօգնի Քիմին բիզնեսում:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ Ուեսթն ակնկալում է ավելի մեծ մտերմություն իրենց հարաբերություններում. «Քանյեն ցանկանում է վերադառնալ Քիմի մոտ, նա իրենց տեսնում է միասին և ցանկանում է, որ դա իրականություն դառնա»:

Հիշեցնենք, որ TMZ-ի հաղորդմամբ՝ Քիմը Քանյեից ամուսնալուծության դիմում է ներկայացրել այս տարվա փետրվարին: Բաժանման պատճառը նա անվանել է «անհաշտ տարբերությունները»: