Ռոման Սահրադյանը Գինեսի հերթական ռեկորդն է սահմանել․ տեսանյութ

Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը Երևանում իր հերթական ռեկորդն է սահմանել։ Մարզիկը ուղղաթիռից կախված վիճակում մեկ րոպեում կատարել է 23 անընդմեջ ձգում դեպի վեր վարժությունը՝ գերազանցելով Գինեսի հանձնաժողովի սահմանած 20 ցուցանիշը։

Ռոման Սահրադյանը նշեց, որ ռեկորդի սահմանումը իրականացվեց Իջևանի գինու և կոնյակի գործարանի հովանավորության ներքո։ Մարզիկն իր ռեկորդը նվիրեց վերջինիս հիմադրման  70-ամյակին։

Մանրամասները տեսանյութում․