Երեխայի ծննդից մեկուկես ամիս անց Սոֆյա Պողոսյանը վերադարձել է աշխատանքի․ նկարահանվում է ամուսնու՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի նոր սերիալում

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը մայրանալուց մեկուկես ամիս անց վերադարձել է նկարահանման հրապարակ։ Նա նկարահանվում է ամուսնու՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Տեր–Մաթևոսյանի նոր՝ «Բռնիր ձեռքս» հեռուստանովելում, որը կլինի «Նոր Հայաստան» հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ Սոֆյան և Աշոտը օգոստոսին որդի են ունեցել։ Փոքրիկը ծնվեց ԱՄՆ-ում, այնուհետև Սոֆյան և բալիկը եկան Հայաստան, որտեղ իրենց սպասում էր Աշոտը։

Սերիալում նկարահանվում են նաև Մարիամ Ադամյանը, Դավիթ Հակոբյանը, Անելյա Գուբրյանը, Մուրադ Նադիրյանը, Սամվել Թոփալյանը, Լիա Զախարյանը, Լիլիթ Սարգսյանը, Ալբերտ Սաֆարյանը։ Ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։