Երգիչ Ջասթին Բիբերը համագործակցում է Կալիֆոռնիայում գործող Palms ընկերության հետ, որը մասնագիտացած է մարիխուանայի արտադրության բիզնեսում, հայտնում է Bloomberg-ը:
27-ամյա երգիչը, ընկերության հետ համագործակցության շրջանակում, մարիխուանան կվաճառի Peaches (դեղձ) անվան ներքո:
«Ես Palms-ի երկրպագուն եմ և գնահատում եմ այն, ինչ նրանք անում են կանեփը հասանելի դարձնելու և օրինականացնելու համար, հատկապես այն մարդկանց համար, որոնք այն (կանեփը) օգտակար են համարում իրենց հոգեկան առողջության համար»,- ասել է Բիբերը:
Բիբերը նախկինում բացահայտ խոսել է այն մասին, թե ինչպես են վաղ տարիքում ձեռք բերված համբավը և թմրանյութերի օգտագործումն ազդել իր հոգեկան առողջության վրա: YouTube-ում վավերագրական շարքում նա խոստովանել է, որ մարիխուանա է փորձել 12-13 տարեկանում և, ի վերջո, կախվածություն է զգացել: