«Վայրի հրեշտակ». Նատալյա Օրեյրոն ալ կարմիր զգեստով նոր ֆոտոշարք է հրապարակել (լուսանկարներ)

Ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի և մոդել Նատալյա Օրեյրոն Instagram-ում տեղադրել է մի շարք լուսանկարներ, որտեղ ցուցադրել է իր կերպարը Մադրիդում ելույթի համար:

Աստղը հայտնվել է շքեղ կարմիր ատլասե հանդերձանքով:

Օրեյրոյի հրապարակումը հավաքել է ավելի քան 84 հազար հավանում և գրեթե 1,5 հազար մեկնաբանություն: Երկրպագուները Օրեյրոյի հասցեին գրել են հաճոյախոսություններ՝ նրա հիանալի կազմվածքի և տպավորիչ հանդերձանքի մասին:

Հիշեցնենք, որ Օրեյրոյի համաշխարհային համբավ է բերել արգենտինական «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու դերը: