Քիրա Նայթլին կնկարահանվի «Boston Strangler» ֆիլմում

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին նկարահանվել է 20th Century Studios-ի «Boston Strangler» դրամայում. այս մասին հայտնում է Deadline-ը:

Ռեժիսորը Մեթ Ռասկինն է: Ֆիլմի պրոդյուսերները կլինեն Ռիդլի Սքոթը, Քևին Ուոլշը, Թոմ Աքերլին և Ջոսի Մակնամարան:

Ֆիլմը հիմնված է 1960-ականներին տեղի ունեցած իրական դեպքերի վրա: Այն կպատմի սերիական մարդասպան Ալբերտ դե Սալվոյի մասին: Նայթլին մարմնավորելու է լրագրող Լորետա Մակլաչլինին, ով առաջինն է բացահայտել մոլագարի պատմությունը իր գործընկեր-լրագրող Ջին Քոուլի հետ:

Ըստ Deadline-ի, դրամայի նկարահանումները նախատեսվում է սկսել այս դեկտեմբերին՝ Բոստոնում (ԱՄՆ):
Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: