Նիդեռլանդներից «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի մասնակից Դիլեյ Ուիլեմշտայնը հրաժարվել է մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ եզրափակչի համար պետք է մեկնի Պուերտո Ռիկո, սակայն այնտեղ հասնելու համար պետք է անպայման պատվաստվի կորոնավիրուսի դեմ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գեղեցկուհու խոսքով՝ ինքը պատրաստ չէ պատվաստման: 21-ամյա Ուիլեմշտայնն ընդգծել է, որ գուցե երբեք էլ չպատվաստվի:
Արդյունքում մրցույթում նրան կփոխարինի երկրորդ մրցանակակիրը:
«Ես մանրակրկիտ մտածել եմ այդ մասին և որոշեցի չպատվաստվել: Ես ընդհանրապես պատրաստ չեմ դրան: Ես դրանից լավ չեմ զգում»,- ասել է գեղեցկուհին:
Չնայած իր «երազանքի» հնարավորությունը բաց թողնելուն՝ Ուիլեմշտայնը պնդել է, որ չի զղջում. «Այս դուռը կփակվի, բայց ինձ համար նոր դռներ կբացվեն»: