Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում երեկ տեղի է ունեցել Louis Vuitton-ի ցուցադրությունը:
Amis de la Terre France շարժման ակտիվիստները, հենց շոուի ժամանակ, պոդիումի վրա ներխուժելե ն պաստառներով՝ «Չափից դուրս օգտագործումը = անհետացում» գրություններով:
Անվտանգության աշխատակիցները նրանց արագորեն տարհանել են տարածքից, սակայն ակտիվիստների լուսանկարները անմիջապես տարածվել են սոցիալական ցանցերում:
Ակտիվիստների խոսքով՝ ապրանքանիշը պատասխանատու է շրջակա միջավայրի համար վատ հագուստի շարունակական արտադրության համար: Երկրորդ ցուցարարը ցուցադրության ավարտին փորձել է մոդելների հետ գնալ պոդիում, սակայն անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:
«LVMH-ը շքեղություն թելադրող առաջատար ապրանքանիշ է ամբողջ աշխարհում և պատասխանատու է այն միտումների համար, որոնք տեքստիլ արդյունաբերությանը ստիպում են անընդհատ ավելի արագ թարմացնել հավաքածուները և արտադրել ավելի շատ», – Reuters-ին ասել է Amis de la Terre France-ի խոսնակ Ալմա Դուֆուրը: