Տիեզերական հետազոտությունների պատմության մեջ առաջին «նկարահանող խումբը», որն այժմ գտնվում է Միջազգային տիեզերական կայանում, կապի է դուրս եկել Երկրի հետ: 360tv.ru-ն գրում է, որ կինոխմբի աշխատակիցները պատմել են, թե ինչպես են ընթանում «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումները և ինչպես են նրանք իրենց զգում։
Ռեժիսոր Կլիմ Շիպենկոն ռուսական «Առաջին ալիք»-ին պատմել է, որ նրանց հաջողվում է նկարահանել ժամանակացույցով: Թիմը ՄՏԿ-ում կլինի մինչև հոկտեմբերի 17-ը: Ուղեծրի առաջին երկու տեսարաններն արդեն նկարահանվել են:
Նոր ֆիլմում գլխավոր դերը կատարում է դերասանուհի Յուլյա Պերեսիլդը: Նրա հերոսուհին բժիշկ է, ում կանչել են ՄՏԿ տիեզերագնացին փրկելու համար։ Նա ասել է, որ տիեզերքում իրեն չափազանց անսովոր է զգում և առաջին օրը գրեթե չի հասկացել, թե որտեղ է ինքը:
Նկարահանող խումբը զրուցել է Թռիչքների վերահսկման կենտրոնի հետ: Ավելի վաղ Տիեզերագնացների ուսուցման կենտրոնի բժիշկները կինոաշխատողների վիճակը գնահատել էին նորմալ, առանց շեղումների: