Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերից» հետո հրատարակել է առաջին մանկական գիրքը

Հարրի Փոթերի առաջին ֆիլմի թողարկման 20-ամյակի տարում Ջոան Ռոուլինգը վերադարձել է մանկական գրքեր գրելուն: Պատանի հրաշագործի մասին պատմության հեղինակը տոնական հեքիաթ է հրապարակել 8 տարեկանից բարձր ընթերցողների համար:

Scholastic հրատարակչությունը հրատարակել է “The Christmas Pig” վեպը: Սա պատմություն է Ջեք անունով տղայի մասին, որը կորցնում է իր սիրելի խաղալիք խոզուկին՝ Դուր խոզին, որը միշտ եղել է նրա կողքին: Այնուամենայնիվ, Սուրբ ծննդյան նախօրեին հրաշք է տեղի ունենում…

«Սիրո անխորտակելի ուժի մասին այս պատմությունը նվեր է ինչպես երեխաների, այնպես էլ ամբողջ ընտանիքի համար: Այս պատմության համատեղ ընթերցումը կարելի է դարձնել ավանդույթի մի մասը, իսկ որպես դասական հեքիաթ այն կարելի է կարդալ տարվա ցանկացած շջանում»,- ասել է Scholastic Trade Books-ի ղեկավար Էլլի Բերգերը:

Գիրքը թարգմանվել է 35 լեզուներով և այժմ վաճառքում է: