Balmain ֆրանսիական նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենը հրապարակել է սարսափելի այրվածքներով լուսանկար, որը նա ստացել է մեկ տարի առաջ, երբ պայթել է իր տան բուխարին: Այդ ժամանակ 36-ամյա մոդելյորն անմիջապես կորցրել է գիտակցությունը և արթնացել Փարիզի հիվանդանոցներից մեկում: Ռուստենի երկար լռության պատճառը սպիներն են, որոնք նա ամաչել է ցույց տալ:
«Ուղիղ մեկ տարի առաջ պայթեց իմ տան բուխարին: Հաջորդ առավոտ արթնացա Փարիզի Սեն-Լուի հիվանդանոցում: Ես ամեն ինչ արեցի այս պատմությունը մարդկանցից թաքցնելու համար և երկար ժամանակ փորձեցի այն գաղտնի պահել իմ թիմի և ընկերների շրջապատում: Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու էի այդքան ամաչում, գուցե դա կատարելության մոլուցքն է, որով հայտնի է նորաձևությունը և իմ սեփական անվստահությունը»,- նշել է Ռուստենը:
Վերականողական փուլի ընթացքում Ռուստենը չի լքել աշխատանքը և տասներորդ տարին անընդմեջ աշխատել է որպես Balmain-ի տնօրեն: Ի վերջո, հավաքածուն ոգեշնչված է հենց Օլիվյեի ապաքինման ուղիով: Դրանում կարելի է նկատել վիրակապի տեսք ունեցող զգեստներ: