«Винтаж» խմբի մենակատար Աննա Պլետնևայի ամուսինը վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է Super-ը, Կիրիլ Սիրովը մոտոցիկլետով է վրաերթի ենթարկվել և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի մասին երգչուհին իմացել է իր համերգի ժամանակ, որից անմիջապես հետո շտապել է ամուսնու մոտ:
Կիրիլ Սիրովը գործարար է, Ռուսաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Валента»-ի համասեփականատերը: Զույգն ամուսնացել է 2005 թվականին, նրանք ուն են երկու երեխա՝ դուստրը՝ Մարիան և որդին՝ Կիրիլը:
Super-ը նաև կապ է հաստատել անձամբ Աննայի հետ, ով նշել է, որ իր ամուսինն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո․ «Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այո, նա վերակենդանացման բաժանմունքում է»։