Անսպասելի զարգացումներ. Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու հետ

Անջելինա Ջոլիի անձնական կյանքն արդեն շփոթմունքի մեջ է գցում երկրպագուներին: Դերասանուհուն մեկ անգամ չէ, որ նկատել են The Weeknd-ի հետ, իսկ վերջերս նրան նկատել են նախկին ամուսնու՝ Ջոնի Լի Միլերի ընկերակցությամբ:

Աստղը տուն է վերադարձել Բեվերլի Հիլզում ճաշելուց հետո:
Հավելենք, որ մինչ այս Ջոլին էր այցելել նախկին ամուսնում, այս անգամ հյուրի կարգավիճակում է հայտնվել Լի Միլերը։

Հիշեցնենք, որ Ջոլին և Միլլերն ամուսնացել են 1996 թվականի մարտին: Զույգը բաժանվեց 1997 թվականի սեպտեմբերին։ Երկու տարի անց աստղերը ամուսնալուծության դիմում են ներկայացրել: