Lizzo-ն Քարդի Բիի ծննդյան խնջույքին ժամանել է թափանցիկ զգեստով՝ չթաքցնելով բարեմասնությունները

Ամերիկացի ռեփ երգչուհի Լիզոն իր գործընկերուհու՝ Cardi B-ի ծննդյան երեկույթին եկել է համարձակ զգեստով, որի տակ երգչուհին կրծկալ չի կրել: Աստղի լուսանկարները հայտնվել են վերջինիս ինստագրամյան էջում:

Քարդիի ծննդյան 29-րդ տարեդարձի խնջույքն անցկացվել է Լոս Անջելեսում: Դրա թեման է դարձել dancehall-ը՝ փողոցային ճամայկյան պարը, որը կատարում են ռեգիի, ռեփի, R&B-ի և մի շարք այլ երաժշտական ​​ոճերի խառնուրդի ներքո:

Երեկույթի համար Լիզոն ընտրել է մանուշակագույն ցանցավոր-թափանցիկ զգեստ։ Հագուստը չի թաքցրել երգչուհու մերկ կուրծքը, բացի այդ, նա առանց կոշիկի է հայտնվել պապարացիների օբյեկտիվներում:

Հոբելյարը՝ Cardi B-ն, երեկույթին հայտնվել է ոչ պակաս համարձակ և քննարկվող հանդերձանքով: Նա երեկույթին ներկայացել է ռեփեր ամուսնու՝ Օֆսեթի ուղեկցությամբ: