Պուգաչովան արմատապես փոխել է իր արտաքին տեսքը․ լուսանկար

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան արմատապես փոխել է իր արտաքին տեսքը: Երգչուհին հայտնվել է Յուլիա Պրոսկուրակովայի և Իգոր Նիկոլաևի դստեր ծննդյան տարեդարձին՝ սպիտակ և կարճ կտրված մազերով: Միջոցառման նկարները Պրոսկուրյակովան հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Լուսանկարի մեկնաբանություններում համացանցի օգտատերերը խոստովանել են, որ չեն ճանաչել Պուգաչովային՝ նշելով, որ նոր տեսքը նրան շատ է սազում: «Իսկ ո՞վ է այս աղջիկը աջ կողմում: Ալլա Բորիսովնա՞ն: Անգամ չճանաչեցի»,- գրել է օգտատերերից մեկը:

2020 թվականի փետրվարին Պուգաչովան խոստովանեց իր կողմից կատարված պլաստիկ վիրահատությունների մասին: Նա հայտարարեց, որ փոքրիկ շտկումներ է արել ճակատին և այտերին։