Քամբերբեթչի մասնակցությամբ ֆիլմի առաջին դիտողները մեկնաբանել են այն

Համացանցում հայտնվել են «The Electrical Life of Louis Wain» ֆիլմի հետ կապված առաջին տպավորություններն ու արձագանքները: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Բենեդիկտ Քամբերբեթչը:

Ֆիլմը պատմում է նկարիչ Լուի Ուեյնի (1860-1939) մասին: Նրան ճանաչում են բերել կատուների տարօրինակ անտրոպոմորֆային պատկերները: 1884 թվականին Ուեյնն ամուսնանում է Էմիլի Ռիչարդսոնի հետ: Նրանք միասին երկար չապրեցին, երեք տարի անց նա մահացավ քաղցկեղից: Հիվանդության ժամանակ նրան զվարճացնելու համար Ուեյնը վարժեցրել է կատվին և նրանից բազմաթիվ էսքիզներ է նկարել: Հետագայում նա շատ է աշխատել որպես նկարազարդող և նկարիչ, տարիների ընթացքում նրա հոգեբուժական հիվանդությունները զգացնել են տալիս և կյանքի վերջում նա տեղափոխվում է հոգեբուժարան:

Ուեյնի կնոջ դերը կատարել է Քլեր Ֆոյը: Ֆիլմում նկարահանվել են նաև Օլիվիա Կոլմանը, Անդրեա Ռայսբորոն, Թոբի Ջոնսը, Սթեյս Մարտինը, Սոֆի Դի Մարտինոն և այլք:

Ֆիլմի ռեժիսորն է Ուիլ Շարփը:

Ֆիլմն ունի 57 միավոր Metacritic կայքում: Վարկանիշը կազմվել է 13 քննադատական ​​ակնարկների հիման վրա: Ութ հեղինակ գրել է դրական ակնարկներ, իսկ մեկը` բացասական: Չորս լրագրողների համար ֆիլմը խառը տպավորություն  է թողել: