«Տիատան» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»

Ջուլիա Դուկորնոյի «Տիատան» սարսափ ֆիլմը, որն այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»` Ֆրանսիայից ներկայացվել է նաև «Օսկարի», հայտնում է Le Monde-ը:

Ընտրող հանձնաժողովը, որը կազմակերպել է Կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կենտրոնը (CNC), մի շարք լսումների արդյունքում որոշել է, որ «Տիատանը» ներկայացնելու է Ֆրանսիան հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխությանը:

«Մենք շատ հպարտ ենք, որ Titan-ը՝ այս բացառիկ ֆիլմը, Ֆրանսիայից կմեկնի «Օսկար» մրցանակաբաշխությանը»,- մեկնաբանել է կինոարտադրող և CNC-ի նախագահ Դոմինիկ Բուտոնան:

IndieWire հրատարակությունը նշում է, որ Կաննում տարած հաղթանակից հետո «Տիատանն» արժանացել է հանրության հիացական արձագանքներին: Նրանց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև ԱՄՆ-ի դիստրիբյուտորները. Ֆիլմը ցուցադրվել է երկրի 525 կինոթատրոններում: Ֆիլմը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դոլար իր հայրենի Ֆրանսիայում և ավելի քան 3.6 միլիոն դոլար ամբողջ աշխարհում: Ֆրանսալեզու ֆիլմի համար սա հսկայական ձեռքբերում է:

Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի 2022 թվականի մարտի 27-ին՝ Լոս Անջելեսում: