Ռիտա Օրան բիկինիով լուսանկարներ է հրապարակել

Բրիտանացի հայտնի փոփ երգչուհի Ռիտա Օրան ուրախացրել է երկրպագուներին անկեղծ լուսանկարներով: Աստղը լուսանկարվել է լողազգեստով և կադրերը հրապարակել Ինստագրամի իր էջում։

Ռիտան ցույց է տվել՝ թե ինչպես է անցկացնում իր հանգիստը: Նա լուսանկարվել է սպիտակ բիկինիով՝ յասամանագույն-կապույտ ծաղկային տպագրությամբ: Օրան բաց է թողել երկար շիկահեր մազերը և նախընտրությունը տվել նյուդ դիմահարդարմանը։ Երգչուհին իր կերպարը լրացրել է պարանոցին կրելով շղթա, իսկ ձեռքին բազմաթիվ թևնոցներ:

«Ժպիտներ շուրջը: Հուսով եմ, որ բոլորդ հիանալի եք անցկացրել հանգստյան օրերը»,- հրապարակված կադրերին կից գրել է երգչուհին:

Երկրպագուները ևս զերծ չեն մնացել և մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։