Ջարեդ Լետոն իրականացրել է անբուժելի հիվանդ ռուս աղջկա երազանքը (տեսանյութ)

Ամերիկացի դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն զանգահարել է անբուժելի հիվանդ ռուս աղջկան՝ Անաստասիա Պետրովային և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:

Զանգը կազմակերպել է «Վերա» հիմնադրամը՝ աղջկա եղբոր խնդրանքով:

«Ես երազում եմ, որ Ջարեդը իմանա, որ այստեղ՝ Ռուսաստանում, կա այսպիսի աղջիկ՝ խելացի, գեղեցիկ, հավակնոտ, սիրող: Երազում եմ, որ նա աջակցության խոսքեր լսի ոչ միայն ինձանից, մայրիկիցս և քույրերիցս, այլ նաև նրա վաղեմի կուռքից և ընկերոջից՝ Ջարեդ Լետոյից»,- ասել է նա:

Անաստասիան 30 Seconds to Mars խմբի վաղեմի երկրպագու է, ուրում երգում է նաև Լետոն: Նա բազմիցս ներկա է եղել նրանց համերգներին, և նրա համար արտիստի զանգն իսկական անակնկալ է եղել:

Ջարեդը տասը րոպեանոց զրույցի ընթացքում, աղջկան պատմել է իր սիրո մասին ռուսական խոհանոցի և մշակույթի նկատմամբ, հետաքրքրվել երկրում տիրող կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով և խնդրել իր փոխարեն գրկել իր ընտանիքին: Իր հերթին, Անաստասիան խոսել է իր առողջական վիճակի մասին և շնորհակալություն հայտնել աջակցության համար: