Հորոսկոպի նշանների արտաքին տեսքի դրական կողմերը

Beautiful blonde sexy tourist girl walking in busy city street with long hair flying on the wind. Woman looking at camera outdoors wearing fashionable white t-shirt. New York City lifestyle photo.

Ցանկացած մարդ գեղեցիկ է յուրովի: Սակայն, աստղակերպի յուրաքանչյուր նշան ունի ընդգծված մարմնի մաս, որով կարող է հպարտանալ: Եկեք տեսնենք թե որ նշանի մոտ մարմնի որ մասն է յուրահատուկ գեղեցիկ:

Խոյ: Խոյի մարմնի ամենագեղեցիկ մասը դեմքն է: Նրանք ունեն շատ գեղեցիկ դիմագծեր, ճակատ, քիթ, կզակ ու բերան: Խոյերի մոտ հաճախ նաև հանդիպում են ի ծնե նշաններ, սպիներ, խալեր ու այդպես շարունակ:

Ցուլ: Նրանց ամենագեղեցիկ մասը պարանոցն է, որը կարող է լինել երկար ու նրբագեղ: Նրանց մազերը բնականից գանգուր են կամ ալիքավոր:

Երկվորյակ: Նրանք արտահայտիչ դեմք ունեն. հաճախ մի փոքր նման են լինում տիկնիկների: Նրանք ունեն նրբագեղ շարժուձև: Նույնիսկ եթե մի փոքր թմբլիկ են, նրանց հասակը կոմպենսացնում է դա, ու նրանք շատ հմայիչ են լինում:

Խեցգետին: Խեցգետնի լավագույն առանձնահատկությունը կլոր դեմքն է` ոչ խոշոր, բայց հմայիչ դիմագծերով: Նրանց ոտքերն ու ձեռքերը բավականին նիհար ու բարակ են, սակայն, չնայած դրան, նրանք շատ ուժեղ են: Նրանց յուրահատուկ կողմերը շատ արտահայտիչ են:

Առյուծ: Նրանց մազերը, որպես կանոն, առյուծի բաշ են հիշեցնում: Բարձրահասակ են, ունեն լայն թիկունք ու ձիգ կեցվածք:

Կույս: Կույսերն ունեն նուրբ ու հաճելի դեմք, որը նրանց երիտասարդեցնում է. հաճախ իրենց տարիքից փոքր են երևում: Նրանց մեծամասնությունն ամաչկոտ է ու անինքնավստահ: Վառ աչքեր, կոկիկ քիթ ու հմայիչ շուրթեր. ահա Կույսերի գեղեցկության գրավականը:

Կշեռք: Նրանց ամենամեծ առանձնահատկությունը շուրթերն են: Ունենում են օվալ կամ սրտաձև դեմք: Կշեռքները շատ գրավիչ են, ունեն հմայք, վարակիչ ծիծաղ ու գեղեցիկ ժպիտ: Նրանց մեծամասնությունն այտերին փոսիկներ ունի: Նրանց նայելը միշտ շատ հաճելի է:

Կարիճ: Ունեն սուր հայացք: Կարիճների ամբողջ հզորությունը կենտրոնացած է աչքերի մեջ: Նրանք առեղծվածային մթնոլորտ են ստեղծու,մ, քանի որ նրանց մեծամասնությունն էմոցիաները դեմքին չի արտահայտում:

Աղեղնավոր: Ունեն գեղեցիկ, պարզ ու փայլող աչքեր: Նրանք, որպես կանոն, ունենում են սպորտային կազմվածք: Աղեղնավորները պարզապես աներևակայելի հմայիչ են:

Այծեղջյուր: Այծեղջյուրներն ունեն գեղեցիկ, գրեթե անթերի մաշկ: Նրանց մեծամասնությունն ունի ուղիղ մազեր ու գրավիչ կազմվածք:

Ջրհոս: Ջրհոսները հաճախ ունենում են լայն ուսեր ու կոնքեր, երազկոտ աչքեր ու ուղիղ մազեր:

Ձկներ: Նրանց ժպիտն աննկարագրելի գեղեցիկ է: Մազերը փափուկ են ու բարակ, հաճախ` ալիքավոր: Ձկների աչքերը միշտ արտահայտում են այն, ինչ նրանք զգում են: