Աստղագուշակ հոկտեմբերի 15-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խոսեք գործերի մասին, քննարկեք ձեր ծրագրերը: Այսօր արժե գաղափարներով կիսվել նույնիսկ նրանց հետ, ովքեր թվում է՝ ի վիճակի չեն դրանք ըստ արժանվույն գնահատել: Դուք կկարողանաք համախոհներ և օգնականներ գտնել այնտեղ, որտեղ դա չէիք սպասում: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կստանան:

Օգտակար կլինի աչքի առաջ լինելը: Շանս կա, որ ձեզ կնկատեն մարդիկ, որոնց աջակցությունը թանկ արժե: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի, բացի այդ, տանից հեռու կկարողանաք շահավետ գործարքներ կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի: Բայց արդյոք արժե՞ դա անել: Օրը վառ հույզեր կբերի, փայլուն գաղափարներ կունենաք, հնարավոր են մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ անսպասելի պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնք անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք շատ բան կանեք ուրիշների համար, հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Բայց կարևոր է նաև սեփական հետաքրքրությունների մասին հիշելը: Հնարավոր է՝ այսօր վաղուց դրված նպատակին հասնելու շանս ունենաք:

Ծրագրերին հետևելն այսօր սովորականից դժվար կլինի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Դա ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի տաքացեք: Օրը հարմար չէ նյարդայնությանը տրվելու, շուրջը բոլորի հետ վիճելու համար: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք և այնպիսի հաջողությունների կհասնեք, որոնց մասին նախկինում միայն երազում էիք: Դուք արագ նորը կսովորեք, գլուխ կհանեք բարդ հարցերից, մարդկանց կգտնեք, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ:

Օգտակար կլինի հանգստանալը, միապաղաղ գործերից շեղվելը, պայմանները փոխելը: Եթե ընկերներն անսովոր բան առաջարկեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք օգտակար գործերի վրա: Այսօր դուք դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք, ստանձնած ամեն ինչում հաջողությունների կհասնեք: Դրանում կօգնեն ոչ միայն փորձը, այլև իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ակնարկներից ու պատահական նետված բառերից կարևորը կռահելու ունակությունը: Շրջապատողներին կզարմացնի ձեր խորաթափանցությունը: Շատերը կհավատան, որ ձեզանից ոչինչ չի կարելի թաքցնել և այնպիսի բաներ կխոստովանեն, որոնց մասին գլխի էլ չեք ընկել:

Օրը հարմար է իրավաբանական ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերատար եղեք շրջապատողների հետ, մի բարկացեք նրանց վրա, ովքեր ձեզ չեն հասկանում կամ չգիտես ինչու քննադատում են: Շատ բաների մասին կհաջողվի պայմանավորվել, եթե բարյացակամորեն տրամադրվեք, ցույց տաք, որ պատրաստ եք երկխոսության, հետաքրքրված եք համագործակցությամբ: Եթե պիտի կարևոր հարցեր քննարկեք, լավ է դա հետաձգեք մինչև երեկո. այդպես ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա:

Հարմար օր է հստակություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից, նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի: Հեշտությամբ նորը կսովորեք, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է ծրագրեր կառուցելու, դրանք մանրամասն մշակելու և այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ համագործակցության առաջարկներ: Ազդեցիկ անձինք երբեմն ձեզ լրիվ անշահախնդիր կաջակցեն՝ հասկանալով, որ զբաղված եք շատ օգտակար գործով:

Հավանական են անսպասելի բացահայտումներ, լուրեր, որոնք կազդեն նախկինում սովորական, բնական թվացող իրերի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա: Դրանց շնորհիվ ավելի լավ կհասկանաք մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր մասին հայտարարելու ժամանակն է: Այսօր շատերին հետաքրքիր կլինի իմանալը, թե դուք ինչ մարդ եք, ինչով եք զբաղվում և ինչ հաջողությունների եք հասել: Այնպես որ՝ կարող եք առանց ավելորդ համեստության պատմել ձեր հաջողությունների մասին: Մարդիկ, որոնք նախկինում ձեր արժանիքները չեն նկատել, այսօր դրանց վրա ուշադրություն կդարձնեն: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի:

Արագ կլուծվեն աշխատանքին ու բիզնեսին վերաբերող խնդիրները: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դժարություններն ու թյուրիմացությունները քիչ հավանական են, իսկ ահա հաճելի անակնկալները շատ հնարավոր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Շատ բան արագ կստացվի: Հենց ինչ-որ բան մտածեք, անմիջապես դրված նպատակից մի քանի քայլի վրա կհայտնվեք: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Եթե ուզենաք, շուտով կկարողանաք ընկերանալ մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ այսօր:

Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, դուք կես խոսքից կհասկանաք իրար: Երեկոն հրաշալի կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք շրջապատողներին շատ դուր կգաք և ճարպկորեն կօգտվեք դրանից, ճիշտ է՝ ոչ միշտ գիտակցաբար: Հենց հմայքն էլ կօգնի ձեզ ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, համախոհներ գտնել, որոնք ոչ միայն պարզապես կաջակցեն ձեզ դժվար պահին, այլև իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների լուծման առյուծի բաժինը:

Միաժամանակ դուք չեք չարաշահի ուրիշների բարությունը, և դա նույնպես լավ տպավորություն կթողնի: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել ձեր տաղանդներին, կհասկանան, որ շատ բանի եք ունակ, կսկսեն ձեզ մեծ հետաքրքրությամբ ու հարգանքով վերաբերվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արժե շտապել: Այսօր դուք ձեր և ուրիշների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք, և ժամանակը զուր վատնել չի կարելի: Այնպես որ՝ լավ է խուսափեք դատարկ զրույցներից և հեռու մնաք երկար վեճերի սիրահարներից: Օգտակար կլինի գործերի ցուցակ կազմելը և լուծած յուրաքանչյուր առաջադրանքի համար ինքներդ ձեզ գովելը. դա շատ կոգեշնչի:

Չափազանց վստահող մի եղեք: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, և դա կզգան մարդիկ, որոնք բարի մտադրություններ չունեն: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն ձեզ ոսկե սարեր խոստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի գաղափարների օր է: Հատկապես հաճելի կլինի, որ դրանց շուրջ երկար մտածել պետք չէ, կարելի է միանգամից կյանքի կոչել: Քանի որ ձեր ծրագրերը դուր կգան ոչ միայն ձեզ, շատերը դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Մի հրաժարվեք դրանից. համախոհները ձեզ չեն խանգարի: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար, քանի որ իրավիճակը ճիշտ կգնահատեք ու պատրանքներ չեք կառուցի:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում չծրագրված ուղևորությունները: Դրանք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսին դատարկ բաների համար մի անհանգստացեք: Ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց դա հուզվելու պատճառ չպիտի դառնա: Բոլոր խնդիրներն արագ կլուծվեն և հաճախ ձեզանից ոչ մի ջանք չի պահանջվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն: Հավանական են հաջող զուգադիպություններ: Երբեմն դրանք կօգնեն ձեզ կարևոր նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ինչով էլ զբաղվեք, արագ անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Դուք ուրախությամբ կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: