«Որքան ինձ հիշում եմ, գեյ-ակումբներ եմ հաճախում». Դենիել Քրեյգն անսպասելի խոստովանություն է արել

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որն առնականության խորհրդանիշ է, զարմացրել է, երբ հայտարարել է, որ հաճախակի գեյ-ակումբներ է հաճախում:

Ինչպես գրում է The Guardian-ը, նա այս մասին ասել է փոդքասթի ժամանակ:

«Որքան ինձ հիշում եմ, գեյ-ակումբներ են հաճախում: Պատճառներից մեկն այն է, որ գեյ-ակումբներում կռիվների մեջ այդքան հաճախ չեմ ընկնում»,-ասել է կինոաստղը:

53-ամյա տղամարդը պատմել է, որ սկսել է գեյ-ակումբներ հաճախել դեռ երիտասարդ տարիքում, քանի որ ցանկանում էր խուսափել գիշերային ժամանցի ժամանակ կռիվների մեջ հայտնվելուց, ինչը, նրա խոսքով, «շատ էր պատահում» ժամանցի սովորական վայրերում:

«Գեյ-ակումբը հիանալի վայր է այցելելու համար: Այնտեղ բոլորը հանգիստ են: Եվ ամենևին էլ անհրաժեշտ չէ հայտարարել ձեր կողմնորոշման մասին»,- ասել է Քրեյգը:

Նա նաև պատմել էր, որ երբ միայնակ էր՝ կին չուներ, այնտեղ էր գնում աղջիկների հետ ծանոթանալու համար:

«Շատ աղջիկներ ինձ պես՝ նույն պատճառով են այնտեղ գնում: Այսպիսով, ես ունեի հետին շարժառիթ»,-եզրափակել է դերասանը: