Pink Floyd-ի 78-ամյա լիդերն ամուսնացել է իր 43-ամյա վարորդի հետ

Pink Floyd-ի 78-ամյա հիմնադիր և նախկին լիդեր Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 43-ամյա Կամիլա Չավիսի հետ: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Հարսանիքից առաջ զույգը հանդիպել է հինգ տարի: Նրանք ծանոթացել են Ուոթերսի հետ համերգի ժամանակ Coachella Festival-ում, որտեղ Չավիսը աշխատել է որպեսՈւոթերսի մեքենայի վարորդ:

Սա Ուոթերսի հինգերորդ հարսանիքն է: Նախավերջին ամուսնությունը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ նա ամուսնացել է դերասանուհի Լաուրի Դերնինգի հետ: Նրանք բաժանվեցին երեք տարի անց:

Pink Floyd-ը բրիտանական ռոք խումբ է, որը ստեղծվել է 1965 թվականին: Rolling Stone-ը նրանց հատկացրել է 51-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստներ» ցուցակում: