Հրապարակվել է «The Beatles»-ի մասին պատմող սերիալի թրեյլերը

YouTube-ի Walt Disney Studios ալիքում հրապարակվել է Փիթեր Ջեքսոնի «The Beatles: Get Back» վավերագրական սերիալի թրեյլերը. հաղորդում է Collider-ը:

Նախագիծը պատմում է խմբի 12-րդ և վերջին՝ «Let it be» ալբոմի ստեղծման մասին: Դրանում ընդգրկված երգերի մեծ մասը ձայնագրվել են 1969 թվականի հունվարին, ալբոմը թողարկվել է 1970 թվականի մայիսին:

Սերիալում ցույց կտան, թե ինչպես են երաժիշտները փորձել հնարավորինս սեղմ ժամկետում 14 նոր թրեքեր ստեղծել: Նախագիծը հիմնված է 60 ժամ տևած տեսանյութի վրա, որը նկարահանվել է 1969 թվականին՝ Մայքլ Լինդսի Հոգգի կողմից՝ 21 օրվա ընթացքում, ինչպես նաև 150 ժամ ձայնագրությունների հիման վրա: Նախկինում այդ նյութերը ոչ մի տեղ չէին ներկայացվում:

«Սա խմբի աներևակայելի մտերմիկ դիմանկարն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են երաժիշտները ապավինել իրենց բարեկամությանը, լավ հումորին և ստեղծագործ հանճարին»,- ասվում է շարքի նկարագրությունում:
Բացի այդ, նախագիծը առաջին անգամ ամբողջությամբ կցուցադրի The Beatles-ի վերջին կենդանի կատարումը:

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ավելի լայն լսարանի համար հայտնի է «Մատանիների տիրակալը» եռագրությամբ: Շարքի վերջին ֆիլմը նրան արժանացրեց երեք Օսկարի:

«The Beatles: Get Back» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին: