«Կաղամարի խաղ»-ի արաբական տարբերակը վիրուսային է դարձել YouTube-ում

Արաբ կատակերգու և վիդեոբլոգեր Անվար Ջաբավիի վիդեո-սկետչը «Կաղամարի խաղ»-ի արաբական տարբերակով դարձել է վիրուսային՝ հայտնվելով YouTube-ի թրենդներում և մեկ օրվա ընթացքում հավաքելով գրեթե մեկ միլիոն դիտում:

Տեսահոլովակում գլխավոր հերոս Անվարն ու իր ընկերները նստած են բազմոցին և դիտում են ֆուտբոլ: Գլխավոր հերոսի մայրը մոտենում է նրանց՝ գոռալով. «Ինչո՞ւ եք այդպես աղմկում և ինչո՞ւ է սենյակում այսքան կեղտոտ։ Շտապ մաքրեք»: Չնայած դրան, գլխավոր հերոսը կոպտում է մորը և ասում, որ ավելի ուշ կմաքրի: Արդյունքում թունավոր գազ է արտազատվում, և շուտով նրանք բոլորը հայտնվում են խաղի մեջ, որը ղեկավարում է տիկնիկը՝ հիջաբով կնոջ կերպարանքով, որում գլխավոր հերոսը անմիջապես ճանաչում է իր մորը: Խաղի մասնակիցները պետք է տանը կատարեն տարբեր առաջադրանքներ․ օրինակ՝ լվացքի համար առանձնացնել սև ու սպիտակ հագուստը, աղբը թափել, տուն մտնելուց շեմին հանել կոշիկները: Այնուամենայնիվ, նրանք չեն կարողանում անել բոլոր առաջադրանքները, ինչի արդյունքում Անվարի բոլոր ընկերները ոչնչացվում են:

Երբ մնում է տասը վայրկյան վերջնական գիծը հատելու համար, Անվարը ցատկում է, բայց ժամանակը սպառվում է:

Այդ պահին ցուցադրվում է, թե ինչպես է նա արթնանում մոր «Մաքրիր անմիջապես» արտահայտությունից հետո և իմանալով, թե այն ինչպիսի ընթացք կարող է ստանալ այդ ամենը, արագորեն սկսում է ընկերների հետ մաքրել տունը։