Քորթնի Քարդաշյանը նշանվել է (տեսանյութ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` 42-ամյա Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հայտարարել են, որ նշանվել են։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը

45-ամյա Թրևիսը Քորթնիին առաջարկություն է արել «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված:

Քիմ Քարդաշյանը Twitter-ում տեսանյութ է հրապարակել , որում երևում է նշանադրության շքեղ մատանին:

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի: