Netflix-ը կանխատեսում է, որ «Կաղամարի խաղ»-ից կստանա 900 միլիոն դոլար եկամուտ

Netflix հոսքային ծառայությունը գնահատում է, որ իր ամենահայտնի սերիալը՝  «Կաղամարի խաղը» (The Squid Game), իրան կբերի գրեթե 900 միլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը:

Ընկերության հաշվարկներով՝ հարավկորեական շոուի առաջին երկու րոպեն դիտել է մոտ 132 միլիոն մարդ՝ պրեմիերայի օրվանից սկսած առաջին 23 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, մարդիկ այս սերիալը դիտել են ավելի քան 1,4 միլիարդ ժամ:

«Կաղամարի խաղ»-ի արտադրությունը Netflix-ին արժեցել է ընդամենը 21,4 միլիոն դոլար`մեկ սերիայի համար մոտ 2,4 միլիոն դոլար:

Հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալը դարձել է ամենամեծ նախագիծը Netflix հոսքային ծառայության ողջ պատմության ընթացքում: Այժմ այն առաջին տեղըն է զբաղեցնում Netflix-ի վարկանիշային աղյուսակի 10-յակում աշխարհի 94 երկրներում: