Nike-ի թոփ մենեջերը խոստովանել է, որ դեռահասի սպանել է

Nike Jordan USA-ի տնօրեն Լարի Միլլերը Sports Illustrated ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեռահասի է սպանել 56 տարի առաջ:

Միլլերը պատմել է, որ 1965 թվականին Արևմտյան Ֆիլադելֆիայի փողոցներում, երբ նա 16 տարեկան էր, նա 38 տրամաչափի ատրճանակով կրակել է 18-ամյա երիտասարդի կրծքին, որը, ի վերջո, տեղում մահացել էր:

Nike-ի տնօրենը սպանությունն անվանել է «վրեժխնդրության ակտ», քանի որ նրա ընկերը սպանվել էր մեկ այլ հանցախմբի հետ փոխհրաձգության ժամանակ: Միլլերը և նրա ընկերները գնացել են փնտրելու ինչ-որ մեկին, որը կապ ուներ հակառակորդ խմբավորման հետ: Արդյունքում նա գնդակահարել է առաջին հանդիպած մարդուն:

Նա բանտ է նստել այս սպանության համար, բայց դա թաքցրել է բոլորից ավելի քան 50 տարի: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նա աստիճանաբար այս մասին սկսել է պատմել իր մերձավոր շրջապատի մարդկանց: