Երգչուհի Էմմին Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել հանգուցյալ մոր`սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ ու հուզիչ գրառում արել` նվիրված մոր տարեդարձին։
Նշենք, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը երեկ կդառնար 67 տարեկան, բայց 2018-ին մահացավ ծանր հիվանդությունից։
«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել… բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես»,- գրել է Էմմին։
Նադեժդան մահացել է 64 տարեկան հասակում։ Նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ, վերջին տարիներին նույնիսկ հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
View this post on Instagram