Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է (տեսանյութ)

Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Եվա Գևորգյանը դուրս է եկել Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների տասնութերորդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։

Ընդհանուր առմամբ, եզրափակիչ են դուրս եկել 12 դաշնակահար։ Նրանք ներկայացնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Կանադան, Սլովենիան, Իսպանիան, Լեհաստանը, Հարավային Կորեան, Չինաստանը, Ճապոնիան։

Նախորդ Շոպենյան մրցույթի ժամանակ, որն անցկացվել է 2015 թվականին, եզրափակիչ է դուրս եկել ռուսաստանցի դաշնակահար Դմիտրի Շիշկինը, որն արդյունքում զբաղեցրել է վեցերորդ տեղը։

Այս տարի մրցույթի կարգախոսն է «Տաղանդը միայն սկիզբն է»։

Դափնեկիրները հայտնի կդառնան հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը։

Մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ավելի քան 500 դաշնակահարներ (ինչը ռեկորդային Է մրցումների ողջ ընթացքում), որոնցից 164-ն անցել են նախնական ընտրություն։

Մրցույթի հաղթողը դրամական պարգև կստանա Լեհաստանի նախագահից: Սա Լեհաստանի նախագահի կողմից հիմնադրված միակ դրամական պարգևն է։