Ադելը իր նոր ալբոմի թողարկումը համեմատել է «Կաղամարի խաղ»-ի հետ

Բրիտանացի երգչուհի Ադելը BBC Radio 1-ին տված հարցազրույցում իր նոր ալբոմի թողարկումը համեմատել է Netflix-ի հարավկորեական Squid Game թրիլերի հետ:

Արտիստը կատակով ասել է, որ իր նոր ալբոմի սկավառակները թողարկող արտադրամասում նույն մթնոլորտն է տիրում, ինչ հեռուստասերիալում։

«Նրանց գլխավերևում ևս կանգնած են զենքով մարդիկ: Եվ ես ասում եմ. «Եթե ալբոմի երգերից  արտահոսք լինի, ուրեմն․․․»,- ասել է նա:

Բացի այդ, երգչուհին կիսվել է իր կարծիքով իր երաժշտական ​​կարիերայի ապագայի հետ կապված. «Ոչ ոք չի ցանկանում լսել իմ 95-ամյա գարշելի և ծխած ձայնը»:

Անցյալ շաբաթ Ադելը թողարկեց իր առաջին սինգլը՝ վեց տարվա ընթացքում, այն կոչում է «Easy On Me»: Երգը կհայտնվի առաջիկա ալբոմում, որը կթողարկվի նոյեմբերի 19-ին: