«Բեթմեն» ֆիլմի թրեյլերն առաջին օրը դիտվել է ավելի քան 31 միլիոն անգամ

Warner Brothers-ի յութուբյան ալիքը օրեր հրապարակել է «Բեթմենը» ֆիլմի գլխավոր թրեյլերը՝ ռեժիսոր Մեթ Ռիվզի կողմից: Առաջին օրում ֆիլմի թրեյլերը դիտվել է ավելի քան 31 միլիոն անգամ:

Գլխավոր դերը կատարում է Ռոբերտ Փատինսոնը: Ըստ նոր ֆիլմի սյուժեի՝ դերասանը պատկերում է Բեթմենին՝ երիտասարդ տարիներին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի մարտի 3-ին:

Ֆիլմի վրա աշխատելիս ռեժիսորը ոգեշնչվել է Պոլանսկու Չինական թաղամասից և Սկորսեզեի տաքսիստից: