Բիլի Այլիշը խոսել է թագավորական ընտանիքի հետ հանդիպման մասին

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշն օրերս Ջիմի Քիմելի թոք-շոուի հյուրն է եղել, որի ընթացքում կիսվել է, թե ինչպիսին էր թագավորական ընտանիքի անդամների, այդ թվում՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ հանդիպումը, նրանց հետ զրուցելը՝ Լոնդոնում` «No Time to Die» ֆիլմի պրեմիերային:

«Ես փորձում էի հետևել կանոններին: Ես պատրաստվում էի,- խոստովանել է նա հաղորդավար Ջիմի Քիմելին: – Նրանք բացարձակապես «ադեկվատ էին»: Ես ստիպված չէի մտածել. «Oհ, ես վախենում եմ: Ես չեմ կարող նրանց հետ խոսել»:

Երգչուհին հավելել է, որ Քեյթի և Ուիլյամի հետ հանդիպումը «ցնցող» է եղել:
«Նրանք շատ սիրալիր էին: Նրանք ինձ նաև հարցեր տվեցին,- հիշում է Բիլի Այլիշը: – Շատ ընկերասեր էին, զվարճալի և քաղցր: Բողոքելու ոչինչ չկա»: