Հայտնի է «Ну, погоди!» մուլտֆիլմի թողարկման ամսաթիվը

«Ну, погоди!» խորհրդային մուլտֆիլմի նոր դրվագների թողարկումը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևային:

Նրա խոսքով՝ առաջին դրվագը կարելի է տեսնել դեկտեմբերի առաջին կեսին:

«Союзмультфильме»-ում նախագծի վրա աշխատանքները սկսվել են անցյալ տարի: Նոր սերիայում մենք կարող ենք տեսնել թե՛ հին կերպարներին՝ Գայլին և Նապաստակին, թե՛ նորերին: