Զենդայան, Տիմոթի Շալամեն, Ջեյսոն Մոմոան և մյուս աստղերը «Dune»-ի լոնդոնյան պրեմիերային (լուսանկարներ)

Երեկ Լոս Անջելեսում ներկայացվել է «Հավերժները» ֆիլմը, իսկ Լոնդոնում կայացավ այս տարվա մեկ այլ սենսացիոն ֆիլմի՝ Դենիս Վիլնյովի «Dune»-ի պրեմիրերան:

Կարմիր գորգի գլխավոր աստղերն էին Զենդայան և Տիմոթի Շալամեն: Զենդայան հանրությանը ներկայացել է Rick Owens–ի երկար սպիտակ զգեստով, իսկ նրա գործընկերը՝ Տիմոթին ընտրել է Alexander McQueen–ի սև կոստյումը:

Ըստ դերասանուհու, Վիլնյովի և թիմի հետ աշխատելու փորձը թողել է իր հաճելի տպավորությունները: Նրա մասնակցությամբ նկարահանումները տևել են ընդամենը մեկ շաբաթ, բայց նա հասցրել է մտերմանալ շատերի հետ և ջերմորեն է ընդունվել ավագ գործընկերների կողմից:

«Ես չէի ուզում հեռանալ: Այնտեղ տիրում էր ջերմ և ընտանեկան մթնոլորտ: Բոլորն այնքան բարի էին իմ նկատմամբ»,– ասել է դերասանուհին:

Դատելով նկարներից՝ նույն մթնոլորտն է տիրել նաև Լոնդոնի պրեմիերային: