Անահիտ Սիմոնյանին Դուբայում լուսանկարող կինը ներողություն է խնդրել երգչուհուց

Օրեր առաջ առցանց լրատվամիջոցներում տեղեկություն և լուսանկարներ էին տարածվել, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ մեկնել է Դուբայ։ Այս թեման լայն քննարկման արժանացավ, քանի որ Հայկոյի մահվանից քիչ ժամանակ է անցել։

Երգչուհուն գաղտնի լուսանկարած կինն այսօր տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրել Անահիտից և նշել, որ երգչուհին իրենց թույլ չի տալիս դուրս գալ երկրից։ Կինը խնդրել է հեռացնել այդ լուսանակրները։

ԼՈՒՐԵՐ․com-ը, որը տարածել էր այդ լուսանկարները, գրել է․ «Ինչպես հետո պարզվել էր, նրանց լուսանկարել էր նույն հյուրանոցում հանգրվանած մեր հայրենակիցներից մեկը՝ առանց նրա իմացության։ Լուսանկարի տարածվելուց հետո Անահիտ Սիմոնյանը Դուբայում մեղադրանք է ներկայացրել լուսանկարողի դեմ։ Անահիտին լուսանկարողը այժմ զղջում է նրան լուսանկարելու համար և նշում, որ այն դիտավորյալ չի արվել երգչուհուն վնաս հասցնելու համար։ Կատարվածը թյուրիմացության հետևանք է․ լուսանկարը տարածվել է անչափահասի անուշադրության պատճառով»։