Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով: Այս մասին դերասանն ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում:

Դերասանը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և կից գրառում արել՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, հիվանդությունը թեթև ընթացք է ստացել:

Վերջինս երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ և հայտնել է, որ նախատեսված ներկայացուցմները կհետաձգվեն:

«Հիմա գոնե վերջապես հանգստանալու և ընթերցելու ժամանակ կա… տվյալ դեպքում վերընթերցելու: Առողջություն բոլորին»,- սոցցանցում գրել է դերասանը: