Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը սպասում է իր առաջնեկին․ հայտնի է երեխայի սեռը

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու նրա ամուսինը՝ Բորիսը, սպասում են իրենց առաջնեկին։ Այս մասին հայտնել է դերասանուհին սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ապագա ծողները պարզում փոքրիկի սեռը։

Դերասանուհին հրապարակված տեսանյութին կից նշել է, որ իրենք որդի են ունենալու։ Էլենի ընկերներն ու հետևորդները շտապել են շնորհավորել զույգին՝ ջերմ բարեմաղթանքներ թողնելով մեկնաբանությունների բաժնում։

Հավելենք, որ Էլեն Ազնավուրյանը և Բորիսն ամուսնացել են այս տարվա հունիսին։ Զույգը պսակադրվել է Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։