Երևանի Ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Հայրենակիցներ» միջազգային փառատոնին

Հոկտեմբերի 22-ից 28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։ Այս մասին մեզ տեղեկացրին թատրոնի մամուլի ծառայությունից։

Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին:

Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց:

Դրամատիկական թատրոնների XV միջազգային փառատոնին կմասնակցեն կոլեկտիվներ յոթ երկրից՝ Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Աբխազիայից, Ռուսաստանից, Մորդովիայից, Դաղստանից: