Կանադացի երգչուհի Սելին Դիոնն առողջական լուրջ խնդիրներ ունի, այս մասին գրում է The Variety-ն: 53-ամյա արտիստուհին այդ պատճառով հետաձգել է իր համերգները:
Երգչուհին չի կարողաոցել նույնիսկ մասնակցել փորձերին: Նախ, նոյեմբերի 5-ին Լաս Վեգասում կայացած համերգն է չեղարկվել, այն հետաձգվել է նոյեմբերի 20-ին: Սակայն այժմ այն կրկին հետաձգվել է հաջորդ տարվա համար:
Սելին Դիոնն ունի մկանների մշտական սպազմեր, որոնք խանգարում են նրան ելույթ ունենալ: Բժիշկներն արգելել են նրան «մասնակցել նոր շոուի փորձերին»:
Երգչուհին հայտարարություն է արել, որ իրեն շատ է անհանգստացնում իր թիմի խնդիրները:
«Ինձ անհարմար էի զգում նրանց հիասթափեցնելու համար, և հատկապես ներողություն եմ խնդրում բոլոր այն երկրպագուներից, որոնց հիասթափեցրել եմ և ծրագրել էին գալ Լաս Վեգաս»,- ասել է Սելին Դիոնը ուղերձում:
Արտիստը բազմիցս ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ երգիչների վարկանիշում: