Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 41 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2022»-ին։ Մասնակից երկրների ցանկում է նաև Հայաստանը։

Այս տարի երգի մրցույթը կանցկացվի իտալական Թուրին քաղաքում։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը չի մասնակցել մրցույթին։

«Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- նշված էր Հանրային հեռուստաընկերության հայտարարության մեջ: