39-ամյա Քսենիա Սոբչակը ավտովթարի սկանդալից հետո կրկին ուշադրության կետրոնում է հայտնվել:
Երեկ բլոգեր Նաստյա Իվլեևայի յութուբյան ալիքում թողարկվել է նոր «Royal Cobras» առաջին էպիզոդը, որտեղ Քսենիան հատուկ հյուր է եղել: Հենց ծրագրի նկարահանման հրապարակում Իվլևան և Սոբչակը թեժ համբուրվել են, ինչն էլ այժմ ակտիվորեն քննարկվում է համացանցում:
Քսենիան շոուին մասնակցել է որպես ժյուրիի անդամ: Նրա խնդիրն է եղել գնահատել շոուին մասնակցողների կատարումները, ընտրել իր ֆավորիտին և պարգևատրել: Երբ բոլոր մասնակիցների համարներն ավարտվել են, Նաստյան և Քսենիան ևս որոշել են շողալ բեմում: Նրանք երկուսով տեղում պարային մրցույթ են կազմակերպել։
«Տարիքով կանայք այսպես պարում են հուսահատությունից դրդված։ Դու սա կհասկանաս, երբ մոտենաս 40 տարեկանին, Նաստյա»,- իր պարը հումորով մեկնաբանել է Սոբչակը։
Պարային համարից հետո աստղերը սկսել են համբուրվել, ինչը զարմացրել է բոլորին։ Համացանցում համբույրը թեժ քննարկման առիթ է դարձել։ Շատերը գնահատում են նրանց համարձակությունը, ոմանք էլ մեղադրում են ԼԳԲՏ քարոզ իրականացնելու մեջ։