Յան Վահրամի Պետրոսյան․ Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է, թե ինչով էր պայմանավորված որդուն Յան անվանակոչելը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երեկ սոցցանցային իր էջերում հայտնել էր իր և երգահան Վահրամ Պետրոսյանի առաջնեկի ծննդի մասին։ Երգչուհին անմիջապես էջ էր բացել նաև որդու անունով։

Լիլիթն ու Վահրամն իրենց որդուն տվել են Յան անունը։ Երգչուհին այսօր նոր լուսանկար է հրապարակել և պատմել անվան ընտրության մասին․

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»: