«Չեմ պատվաստվել». Բեզրուկովը խոսել է իր առողջական վիճակի մասին

Սերգեյ Բեզրուկովն Ինստագրամում կապ է հաստատել իր բաժանորդների հետ և խոսել իր առողջության մասին՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Ես պարզապես չեմ անցել պատվաստումը, ես ժամանակ չունեի դա անելու»,- ասել է Բեզրուկովը:

Նա հույս ունի, որ այս ամենը պատահական չի եղել, այլ այդ կերպ իր օրգանիզմը որոշել է թույլ տալ իրեն հանգստանալ լարված գրաֆիկից:

«Ես կուզենայի գնալ հեռու վայր, բայց ես գնալու տեղ չունեմ։ Բնակարանում առանձին սենյակ չկա ու երեխաներս դեռ փոքր են: Իսկ տնակը Մոսկվայից հեռու է»- հավելել է դերասանը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բեզրուկովին երեկ տեղափոխել են հիվանդանոց՝ կորոնավիրուսային հիվանդաության պատճառով։